Կարևոր իրադարձություններ

Իրանը չի ընդունի «ժամանակավոր» հրադադար՝ առանց երաշխիքների

09 Ապրիլ, 2026 21:26
Իրանը չի ընդունի «ժամանակավոր» հրադադար՝ առանց երաշխիքների

Իրանի քաղաքական հարցերով փոխարտգործնախարար Մաջիդ Թախթ Ռավանչին, Թեհրանում օտարերկրյա դեսպանների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ, անդրադարձել է Իսլամաբադում սպասվող ԱՄՆ-Իրան բանակցություններին։ 

Բարձրաստիճան դիվանագետը շեշտել է, որ կողմերի միջև արդեն իսկ համաձայնություն կա` բանակցությունների հիմքում դնել Իրանի առաջարկած 10 կետանոց ծրագիրը։

Անդրադառնալով հնարավոր հրադադարին՝ փոխարտգործնախարարը հստակեցրել է երկրի դիրքորոշումը՝ նշելով, որ Իրանին ձեռնտու չէ այնպիսի հրադադար, որը թույլ կտա «ագրեսոր թշնամուն» վերազինվել և նոր թափով հարձակվել։ Ռավանչին հայտարարել է, որ իրենք իրենց գործընկերներին ու բարեկամ երկրներին հստակ փոխանցել են՝ նախկին փորձը չի կրկնվի, և որևէ համաձայնություն հնարավոր չէ առանց միջազգային ամուր երաշխիքների։

Լրահոս

Դիտել ավելին