ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերություններին, նշելով, որ ցավոք սրտի բոլոր հարցերը չէ, որ լուծված են։
«Այո, ցավոք սրտի դեռ Բաքվում կան պահվող անձինք, և մեր դիրքորոշումը նույնն է՝ օր առաջ այս մարդիկ պետք է ազատ արձակվեն։ Եվ նրանց ազատ արձակումը կգա միայն ամրապնդելու հաստատված խաղաղությունը։ Շարունակում ենք մեր երկխոսությունն Ադրբեջանի հետ այս թեմայով»,- ասել է նա։