Կարևոր իրադարձություններ

Շիրակի մարզում վթարի զոհերի թիվը հասել է 6-ի. նրանց թվում երկու երեխա է

10 Ապրիլ, 2026 15:00
Շիրակի մարզում վթարի զոհերի թիվը հասել է 6-ի. նրանց թվում երկու երեխա է

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ Շիրակի մարզի Աղին բնակավայրի մոտակայքում տեղի ունեցած վթարի հետևանքով տուժել է 11 քաղաքացի:

«Հանրապետական շտապօգնության ծառայության միջոցով 5 երեխա հոսպիտալացվել է, որոնցից երկուսի կյանքը, ցավոք, փրկել չի հաջողվել: Կազմակերպվում է տուժած 3 երեխայի տեղափոխումը երևանյան բուժհաստատություն:

Մյուս տուժածների առողջական վիճակը գնահատվում է ծանր և ծայրահեղ ծանր: Գտնվում են վերակենդանացման բաժանմունքում:

Պատահարից գրանցվել է 6 քաղաքացու մահ»,- հայտնել են ԱՆ-ից:

Լրահոս

Դիտել ավելին