Կարևոր իրադարձություններ

«Առաջարկ Հայաստանին» ծրագիրը դարձել է ժողովրդական հարթակ․ Արման Աբովյան

10 Ապրիլ, 2026 17:08
«Առաջարկ Հայաստանին» ծրագիրը դարձել է ժողովրդական հարթակ․ Արման Աբովյան

Արման Աբովյանը անդրադարձել է «Առաջարկ Հայաստանին» ծրագրի շնորհանդեսին՝ նշելով, որ այն անցել է համընդհանուր ոգևորության և բացառիկ դրական մթնոլորտում։

Նրա գնահատմամբ՝ միջոցառումը սովորական նախընտրական հանդիպում չէր, այլ՝ «ժողովրդական նախագծի» ներկայացում։ Աբովյանի խոսքով՝ ծրագիրը կարճ ժամանակում ձևավորվել է որպես իրական հարթակ, որտեղ արտացոլված են քաղաքացիների խնդիրներն ու դրանց լուծման առաջարկները։

Նա ընդգծել է, որ շնորհանդեսից հետո մասնակիցները դեռ երկար ժամանակ մնացել են քննարկումների մեջ, ինչը, ըստ նրա, վկայում է ծրագրի նկատմամբ հետաքրքրության և վստահության մասին։

Լրահոս

Դիտել ավելին