Կարևոր իրադարձություններ

ՀՀ-ում այդպիսի բնակավայր չկա, որ ջրի հետ կապված խնդիր չունենա. Փաշինյան

15 Ապրիլ, 2026 17:42
ՀՀ-ում այդպիսի բնակավայր չկա, որ ջրի հետ կապված խնդիր չունենա. Փաշինյան

Ջրային ոլորտի հետ կապված խնդիրները լինելու են առաջիկա հնգամյակի մեր 5 առաջնահերթությունների շարքում: Դրա մեջ մտնում է ջրամբարների կառուցումը, կարելի է ասել նաև ջրաֆիկացումը, որովհետև նաև հանրապետությունում այդպիսի բնակավայր չկա, որ ջրի հետ կապված խնդիր չունենա: Այդ մասին Ազգային ժողովի՝ ապրիլի 15-ի նիստին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք բոլոր տեղերում ունենք խնդիր և՛ ոռոգման ջրի հետ կապված, և՛ խմելու ջրի հետ կապված: Լավ լուրն այն է, որ մեր լեռնաշխարհում, երկրի լեռներում բավարար չափով ջրաքանակ ձևավորվում է, մեր խնդիրը ճիշտ կառավարելն է և ճիշտ տեղ հասցնելը:

Մենք այս ուղղությամբ անելու ենք շատ կոնկրետ քայլեր: Մենք շատ կենտրոնացած ենք լինելու այդ խնդրի լուծման վրա: Դա լինելու է մեր բացարձակ առաջնահերթություններից»,- ասաց նա:

Լրահոս

Դիտել ավելին