Կարևոր իրադարձություններ

ՌԴ ԱԳՆ-ն զգուշացրել է Վրաստանի՝ ԵՄ-ին անդամակցության հետևանքների մասին

16 Ապրիլ, 2026 22:22
ՌԴ ԱԳՆ-ն զգուշացրել է Վրաստանի՝ ԵՄ-ին անդամակցության հետևանքների մասին

Վրաստանի անդամակցությունը ԵՄ-ին և Բրյուսելի հակառուսական պատժամիջոցներին հետևելը ծանր հարված կհասցնի կովկասյան հանրապետության զբոսաշրջության ոլորտին և կզրկի այն Ռուսաստանի և ԱՊՀ երկրների հետ արտոնյալ առևտրային կարգավորումներից։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան։

 

«Վրաստանի անդամակցությունը Եվրամիությանը, հաշվի առնելով Բրյուսելի ապակառուցողական պահանջները, ծանր հարված կհասցնի Վրաստանի զբոսաշրջության ոլորտին և կվտանգի Վրաստանում և Ռուսաստանում ապրող ազգականների միջև շփումը, որոնք կկորցնեն միմյանց հետ նորմալ հանդիպումներ ունենալու հնարավորությունը։ Ավելին, Վրաստանը ստիպված կլինի միանալ մեր երկրի դեմ էներգետիկ էմբարգոյին», -ասել է Զախարովան ճեպազրույցի ժամանակ։

Նա նշել է, որ Ռուսաստանը հանրապետության նավթամթերքի և բնական գազի հիմնական և հուսալի մատակարարներից մեկն է։

 

«Եվրամիությանը անդամակցելը նաև կնշանակի, որ Վրաստանը կկորցնի Ռուսաստանի և ԱՊՀ երկրների հետ արտոնյալ առևտրային կարգավորումները, որոնք նրա հիմնական շուկաներն են», – Զախարովայի մտքերը մեջբերել է «ՌԻԱ նովոստին»։

Լրահոս

Դիտել ավելին