Կարևոր իրադարձություններ

Դատարանի դիմաց միջադեպից հետո 17 անձ է ձերբակալվել

17 Ապրիլ, 2026 19:45
Դատարանի դիմաց միջադեպից հետո 17 անձ է ձերբակալվել
Քննչական կոմիտեից հայտնում են, որ քրեական վարույթ է նախաձեռնվել Հակակոռուպցիոն դատարանի դիմաց տեղի ունեցած միջադեպի առթիվ, որը կապված է «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրների մասնակցությամբ դեպքի հետ։
Գործը հարուցվել է մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու և պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու հոդվածների հատկանիշներով։
Քննչական մարմնի տվյալներով՝ նախաքննության ընթացքում ձերբակալվել է 17 անձ։
Կատարվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու նպատակով։

Լրահոս

Դիտել ավելին