Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների ամբողջական վերացումից հետո մենք պատրաստ կլինենք ստորագրել վերջնական խաղաղության համաձայնագիրը. Հաջիև

17 Ապրիլ, 2026 20:19
Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների ամբողջական վերացումից հետո մենք պատրաստ կլինենք ստորագրել վերջնական խաղաղության համաձայնագիրը. Հաջիև
Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների ամբողջական վերացումից հետո մենք պատրաստ կլինենք ստորագրել վերջնական խաղաղության համաձայնագիրը
Խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել այն բանից հետո, երբ «Հայաստանի Սահմանադրությունից վերացվեն տարածքային պահանջները», հայտարարել է Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը։
Նրա խոսքով՝ Վաշինգտոնի գագաթնաժողովից հետո Ադրբեջանը քայլեր է ձեռնարկում տարածաշրջանի վերափոխման ուղղությամբ, այդ թվում՝ Բաքվիի և Երևանի միջև երկկողմ առևտրային կապերի զարգացման համար։
«Այս համատեքստում արդեն սկսվել են նաև երկկողմ առևտրային հարաբերությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Բնականաբար, դեռևս կան չլուծված հարցեր։ Դրանք կապված են Հայաստանի Սահմանադրության հետ։ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների ամբողջական վերացումից հետո մենք պատրաստ կլինենք ստորագրել վերջնական խաղաղության համաձայնագիրը», — ասել է նա։

Լրահոս

Դիտել ավելին