Կարևոր իրադարձություններ

Սպասվում են տեղումներ

18 Ապրիլ, 2026 13:55
Սպասվում են տեղումներ

Հանրապետության տարածքում ապրիլի 18-ի ցերեկը, 19-ի և 22-ի գիշերն առանձին շրջաններում, 19-21-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ։ Ապրիլի 22-ի ցերեկն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 20-22-ը տեղումները լեռնային շրջաններում գիշերը և առավոտյան ժամերին կլինեն թաց ձյան տեսքով։

 

Քամին հարավարևմտյան է` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 18-19-ի գիշերն աստիճանաբար կբարձրանա ևս 3-6 աստիճանով։

Երևանում ապրիլի ապրիլի 18-ին կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև։ Ապրիլի 19-21-ը ժամանակ առ ժամանակ, 22-ի գիշերն սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում մինչև 15-18 մ/վ արագությամբ։ Ապրիլի 22-ի ցերեկն սպասվում է առանց տեղումների եղանակ։

Լրահոս

Դիտել ավելին