Կարևոր իրադարձություններ

Շատ հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում. վարչապետ

18 Ապրիլ, 2026 14:00
Շատ հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցի ժամանակ ասել է, որ հիշյալ երեք ուժերից և ոչ մեկը չի հաղթահարելու խորհրդարան մտնելու անցողիկ շեմը։

«Ես խոսում եմ պատերազմի եռագլուխ կուսակցության մասին։ Իմիջիայլոց, շատ հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում։ Երբ վերլուծում էի նրանց մտքերի ընթացքը և ասում, որ այդ ուժերի հաջողությունը նշանակում է պատերազմ, նրանք սկսեցին շատ ակտիվ հակադարձել։ Հիմա այդ մարդիկ բացահայտ խոսում են պատերազմով Ղարաբաղը վերցնելու մասին»,- ասել է վարչապետը։

Նրա խոսքով՝ այդ մարդկանց լսելիս հասկանում ես, որ նրանց օրոք թոշակները չեն բարձրացվել, առողջության ապահովագրություն չկա, դպրոցներ չեն կառուցվում. «Մենք՝ ոչինչ, բայց մարդիկ տեսնում են, չէ՞։ Ինչպե՞ս կարող է մարդը քվեարկել լկտիության, ստի, պատերազմի և իր հասցեին հնչող վիրավորանքի օգտին»,- շեշտել է վարչապետը։

Լրահոս

Դիտել ավելին