Կարևոր իրադարձություններ

Անձրև, ամպրոպ և լեռներում թաց ձյուն․ ապրիլի 21-24-ի եղանակային փոփոխություններ

21 Ապրիլ, 2026 10:34
Անձրև, ամպրոպ և լեռներում թաց ձյուն․ ապրիլի 21-24-ի եղանակային փոփոխություններ
Հանրապետության տարածքում ապրիլի 21-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 22-ի գիշերը, 23-ի ցերեկը, 24-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ։
Ապրիլի 21- 22-ի գիշերն առանձին շրջաններում տեղումները կլինեն ինտենսիվ։ Ապրիլի 21-22-ը, 24-ին տեղումները լեռնային շրջաններում գիշերը և առավոտյան ժամերին կլինեն թաց ձյան տեսքով։ Ապրիլի 22-ի ցերեկը, 23-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-19 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն ապրիլի ապրիլի 22-24-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։
Երևան քաղաքում ապրիլի 20-21-ը ժամանակ առ ժամանակ, 22-ի գիշերը, 23-ի կեսօրից հետո, 24-ին սպասվում է անձրև և ամպրոպ։
Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Ապրիլի 22-ի ցերեկը, 23-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Լրահոս

Դիտել ավելին