Կարևոր իրադարձություններ

Հայաստանում մեկնարկել է «Խաղային օպերատորների ազգային ասոցիացիա» ՀԿ-ի գործունեությունը

21 Ապրիլ, 2026 13:00
Հայաստանում մեկնարկել է «Խաղային օպերատորների ազգային ասոցիացիա» ՀԿ-ի գործունեությունը

Հայաստանում իր գործունեությունն է մեկնարկում նոր մասնագիտացված hասարակական կազմակերպություն՝ «Խաղային օպերատորների ազգային ասոցիացիա» ՀԿ-ն (National Association of Gambling Operators in Armenia — NAGO Armenia), որը նպատակ ունի ձևավորել պատասխանատու և թափանցիկ խաղային միջավայր։ 

«Խաղային օպերատորների ազգային ասոցիացիա» ՀԿ-ն առաջին անգամ Հայաստանում խաղային ոլորտը ներկայացնում է ոչ միայն որպես առևտրային գործունեություն, այլև հանրային վստահության և պատասխանատվության կարևոր բաղադրիչ ունեցող ոլորտ։ Ասոցիացիայի նպատակն է նպաստել ոլորտի նկատմամբ հանրային ընկալումների վերանայմանը՝ թափանցիկության, հաշվետվողականության և փաստահենության սկզբունքների հիման վրա։

Ասոցիացիան ստեղծվում է որպես անկախ ոլորտային կառույց, որը միավորում է երեք առանցքային ուղղություն՝ պատասխանատու խաղի մշակույթի խթանում, ապօրինի խաղային գործունեության կանխարգելում և աջակցություն հանրային քաղաքականության ձևավորմանը՝ հիմնված միջազգային փորձի և տվյալահեն մոտեցումների վրա:

Կազմակերպությունը հստակ ընդգծում է, որ չի հետապնդում որևէ կոմերցիոն շահ և չի զբաղվում խաղային ծառայությունների տարածմամբ․ Ասոցիացիայի գործունեությունը ուղղված է հավասարակշռված, էթիկական և կարգավորված խաղային միջավայրի ձևավորմանը։

Առաքելություն

Ձևավորել անվտանգ, էթիկական և վերահսկելի խաղային միջավայր՝ բարձրացնելով հանրային իրազեկվածությունը, աջակցելով պատասխանատու վարքագծի ձևավորմանը և նպաստելով ապացույցների վրա հիմնված քաղաքականության մշակմանը։

Տեսլական

Դառնալ Հայաստանի վստահելի ինստիտուցիոնալ հարթակ՝ պատասխանատու և կարգավորված խաղային ոլորտի համար, որտեղ կարգավորումը, պաշտպանությունը և հանրային վստահությունը գործում են որպես միասնական համակարգ։

Կազմակերպության գործունեության առանցքում  այն համոզմունքն է, որ խաղը պետք է դիտարկվի բացառապես որպես ժամանց, այլ ոչ թե եկամտի աղբյուր, իսկ կարգավորված միջավայրը՝ որպես անվտանգության և պատշաճ վերահսկողության երաշխիք։

Հիմնական արժեքներ

NAGO Armenia-ի գործունեությունը կառուցվում է հետևյալ սկզբունքների վրա՝

  • պատասխանատվություն. անվտանգ խաղը՝ առաջնահերթություն,
  • թափանցիկություն. բաց և հաշվետու գործելակերպ,
  • ազնվություն. վստահություն ձևավորող ազնիվ մոտեցում,
  • փաստահենքություն. տվյալների և վերլուծության վրա հիմնված որոշումներ,
  • համագործակցություն. գործընկերային և արդյունավետ փոխգործակցություն:

Կազմակերպությունը կարևորում է հանրային իրազեկման բարձրացումը և ոլորտի վերաբերյալ էթիկական, հավասարակշռված մեդիա դաշտի ձևավորումը։

Ասոցիացիան նպատակ ունի դառնալ ազդեցիկ ինստիտուցիոնալ ձայն՝ մասնակցելով հանրային քաղաքականության ձևավորմանը, խթանելով կարգավորիչ բարեփոխումները և համագործակցելով պետական և միջազգային գործընկերների հետ՝ ի նպաստ պատասխանատու ու կայուն խաղային միջավայրի զարգացման։

Ասոցիացիայի գործունեությանը վերաբերող տեղեկատվությանը կարող եք հետևյալ մեր սոցիալական հարթակներում`

 

The National Association of Gambling Operators NGO (NAGO) Established in Armenia to Promote a Responsible and Regulated Gaming Sector

A new specialized public organization — the National Association of Gambling Operators (NAGO Armenia) — has officially launched in Armenia, aiming to foster a transparent, accountable, and responsible gaming environment.

NAGO Armenia represents a first-of-its-kind initiative in the country, positioning the gaming sector not solely as a commercial activity, but as a domain that carries significant public responsibility and trust. The Association seeks to reshape public perceptions of the industry by promoting transparency, accountability, and evidence-based discourse.

Established as an independent sectoral body, the Association focuses on three key priorities: advancing a culture of responsible gaming, combating illegal gambling activities, and contributing to the development of public policy grounded in international best practices and data-driven insights.

The organization underscores that it does not pursue commercial objectives and is not engaged in the provision or promotion of gambling services. Its mandate is strictly oriented toward supporting the development of a balanced, ethical, and well-regulated gaming ecosystem.

Mission
To promote a safe, ethical, and well-regulated gaming environment by enhancing public awareness, encouraging responsible behavior, and supporting evidence-based policymaking.

Vision
To become Armenia’s leading institutional platform for a responsible and regulated gaming sector, where effective regulation, consumer protection, and public trust operate in alignment.

At the core of the Association’s philosophy is the principle that gaming should be regarded исключительно as a form of entertainment rather than a source of income, and that a properly regulated environment serves as a cornerstone of consumer protection and oversight.

Core Values

NAGO Armenia operates in accordance with the following principles:

  • Responsibility: prioritizing player safety and responsible gaming practices.
  • Transparency: ensuring openness and accountability in all activities.
  • Integrity: fostering trust through ethical conduct.
  • Evidence-based approach: grounding decisions in data and analysis.
  • Collaboration: promoting constructive engagement with stakeholders.

NAGO Armenia also places strong emphasis on increasing public awareness and encouraging the development of a balanced, ethical media environment in relation to the gaming sector.

Looking ahead, the Association aspires to serve as a credible and influential institutional voice, actively contributing to public policy discussions, advancing regulatory reforms, and engaging with governmental and international partners to support the development of a sustainable and responsible gaming ecosystem in Armenia.

For updates and more information, follow the Association on its official social media platforms:

Լրահոս

Դիտել ավելին