Կարևոր իրադարձություններ

Մեր տաղանդավոր մարզիկները հաղթանակի բերկրանքի բազում պահեր պարգևեցին ոչ միայն մարզասերներին, այլև ամբողջ հայ ժողովրդին․ Գագիկ Ծառուկյան

22 Ապրիլ, 2026 10:15
 Մեր տաղանդավոր մարզիկները հաղթանակի բերկրանքի բազում պահեր պարգևեցին ոչ միայն մարզասերներին, այլև ամբողջ հայ ժողովրդին․ Գագիկ Ծառուկյան

Գագիկ Ծառուկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ 

Վերջին երկու օրերի ընթացքում հայ մարզիկները տպավորիչ ելույթներով մեծ հաղթանակներ են գրանցել՝ ուրախություն պարգևելով ոչ միայն մարզասերներին, այլև ողջ հայ ժողովրդին։

Հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը հինգերորդ անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն, իսկ նույն առաջնությունում Կարեն Ասլանյանը նվաճել է բրոնզե մեդալ։ Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Ալեքսանդրա Գրիգորյանը դարձել է փոխչեմպիոն, ինչպես նաև փոխչեմպիոնի կոչում է նվաճել Գառնիկ Չոլաքյանը։

Առանձնակի ուշադրության է արժանի Սուրեն Աղաջանյանի ելույթը, ով իր առաջին մասնակցությամբ մեծահասակների Եվրոպայի առաջնությանը կարողացել է հաղթել գործող աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Նիհատ Զահիդ Մամադլիին և կպայքարի ոսկե մեդալի համար։

Նշվում է, որ այս հաջողությունները տարիների հետևողական աշխատանքի արդյունք են՝ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի և մարզական ֆեդերացիաների կողմից։ Մարզիկներին ուղղված շնորհավորանքների հետ մեկտեղ ընդգծվում է նաև վստահությունը, որ առաջիկայում ևս կգրանցվեն նոր հաղթանակներ։

Լրահոս

Դիտել ավելին