Կարևոր իրադարձություններ

Վարչապետը նախագահի 67-ամյակի կապակցությամբ ուղերձ է հղել

22 Ապրիլ, 2026 10:51
Վարչապետը նախագահի 67-ամյակի կապակցությամբ ուղերձ է հղել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին՝ ծննդյան օրվա առիթով։
Վարչապետի աշխատակազմից տեղեկացնում են, որ ուղերձում Փաշինյանը նախագահի երկարամյա գործունեությունը բնութագրել է որպես սկզբունքային և պատասխանատու՝ ընդգծելով նրա պրոֆեսիոնալիզմը և պետական շահերին հավատարիմ լինելը։
Նա նաև նշել է, որ նախագահի այդ հատկանիշները նորովի են դրսևորվում Հանրապետության նախագահի պաշտոնում՝ ի շահ Հայաստանի և նրա քաղաքացիների։
Ուղերձում վարչապետը շնորհակալություն է հայտնել նախագահին Կառավարության գործունեությանը ցուցաբերած աջակցության համար և լավագույն մաղթանքներ հղել նրա 67-րդ տարեդարձի կապակցությամբ։

Լրահոս

Դիտել ավելին