Կարևոր իրադարձություններ

Դոնալդ Թրամփը նպաստել է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի մերձեցմանը․ Ուիտկոֆ

22 Ապրիլ, 2026 13:43
Դոնալդ Թրամփը նպաստել է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի մերձեցմանը․ Ուիտկոֆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանին և Իլհամ Ալիևին մտերմացրել է ԱՄՆ նախագահը։
«Ադրբեջանն ու Հայաստանը, որոնց հարցով մենք աշխատում էինք այդ գործարքի շուրջ նախագահի անունից, ամենահեշտ գործարքն էր, որովհետև New York Times-ը դրա մասին չգիտեր։ Ուստի նրանք չէին կարող որևէ վատ բան ասել մեր արածի մասին։ Մենք այդ համաձայնագիրը կնքեցինք 6 շաբաթվա ընթացքում (2025 թվականի օգոստոսի վաշինգտոնյան պայմանավորվածությունները) ։ Նրանք 37 տարի կռվում էին և հիմա լավագույն ընկերներ են: Դա բավականին ուշագրավ է», – ասել է Ուիտկոֆը Մայամիի համալսարանում կայացած համաժողովում։

Լրահոս

Դիտել ավելին