Կարևոր իրադարձություններ

Մանվել Խնձրցյանը և Վազգեն Թևանյանը տպավորիչ հաղթանակներով դարձան ԵԱ-ի բրոնզե մեդալակիրներ

25 Ապրիլ, 2026 22:55
Մանվել Խնձրցյանը և Վազգեն Թևանյանը տպավորիչ հաղթանակներով դարձան ԵԱ-ի բրոնզե մեդալակիրներ

Հայաստանի ներկայացուցիչներ Մանվել Խնձրցյանը (57 կգ) և Վազգեն Թևանյանը (65 կգ) դարձան Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրներ։ 25-ամյա Խնձրցյանը բրոնզե մեդալը վիճարկեց Սերբիան ներկայացնող Ազամատ Տուսկաևի հետ և տպավորիչ հաղթանակի հասավ 18։6 հաշվով։ Գոտեմարտի ընթացքում հայ ըմբիշը պարտվում էր 1։6 հաշվով, սակայն դրսևորեց կամային բարձր հատկանիշներ ու հաղթեց ժամանակից շուտ։ Մանվել Խնձրցյանը Եվրոպայի առաջնությունում բրոնզե մեդալի արժանացել էր նաև 2022 թվականին։

Լրահոս

Դիտել ավելին