Շվեյցարացի լրագրող Դարիուս Ռոշբենի հետ զրույցում ֆրանսիացի գրող Սիլվեն Տեսոնը խոսել է եվրոպական պատմամշակութային տիրույթում Հայաստանի ունեցած դերի մասին:
Հեղինակը նշել է. «Եթե Հայաստանն անհետանա, դա չի կարելի կոչել պատմական ողբերգության հերթական դրվագ կամ պարզապես ևս մեկ էջ «ազգերի համերգ» պատմության մեջ։ Խոսքը շատ ավելի խորը և նշանակալից բանի մասին է»։
Տեսոնի համոզմամբ՝ Հայաստանն իր մեջ ներառում է եվրոպական չափում: Նա ընդգծել է, որ այն քաղաքակրթության ինքնատիպ ու գրեթե սահմանային ձև է, որը տեղակայված է տարբեր տարածաշրջանների և մշակույթների հատման կետում: