Կարևոր իրադարձություններ

1000 խոշոր հարկ վճարողները բյուջե են վճարել ավելի քան 459 մլրդ դրամ

28 Ապրիլ, 2026 13:00
1000 խոշոր հարկ վճարողները բյուջե են վճարել ավելի քան 459 մլրդ դրամ

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ 2026 թվականի հունվար–մարտ ամիսներին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից պետական բյուջե է վճարվել ավելի քան 459 միլիարդ 270 միլիոն դրամ։

Նույն ժամանակահատվածում գրանցվել է աճ՝ նախորդ տարվա համեմատ շուրջ 49 միլիարդ 916 միլիոն դրամով․ 2025-ի նույն ցուցանիշը կազմել էր ավելի քան 409 միլիարդ 353 միլիոն դրամ։

Հարկային մարմին կատարված վճարումները կազմել են ավելի քան 380 միլիարդ 334 միլիոն դրամ, իսկ մաքսային մարմիններին ուղղված վճարումները՝ ավելի քան 78 միլիարդ 935 միլիոն դրամ։

Խոշոր հարկ վճարողների առաջին հնգյակում ընդգրկված են Մոբայլ Սենթր Արթ, Գազպրոմ Արմենիա, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ, Գրանդ Տոբակո և Սոֆթ Կոնստրակտ ընկերությունները։

1000 խոշոր հարկ վճարողների ամբողջական ցանկը հասանելի է ՊԵԿ պաշտոնական կայքում։

 

Լրահոս

Դիտել ավելին