Կարևոր իրադարձություններ

Մեսսին իմ կարիերայի ամենավտանգավոր մրցակիցն է․ Շչեսնի

28 Ապրիլ, 2026 15:00
Մեսսին իմ կարիերայի ամենավտանգավոր մրցակիցն է․ Շչեսնի

Բարսելոնաի լեհ դարպասապահ Վոյցեխ Շչեսնին հայտարարել է, որ Ինտեր Մայամիի հարձակվող Լիոնել Մեսսին իր կարիերայի ամենաբարդ և վտանգավոր մրցակիցն է եղել։

Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն՝ փոխանցելով դարպասապահի խոսքերը։

«Ամենաբարդ հարձակվողը, որի հետ երբևէ բախվել եմ, Մեսսին է։ Գուցե եղել են խաղացողներ, որոնք ինձ ավելի շատ գոլեր են խփել, բայց նա միակն է, որից իրականում վախեցել եմ։ Նա մահացու վտանգավոր ֆուտբոլիստ է», — նշել է Շչեսնին։

Նշվում է, որ Մեսսին նրա դարպասը գրավել է երեք անգամ։

36-ամյա դարպասապահը Բարսելոնաում հանդես է գալիս 2024 թվականից։ Ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է 10 հանդիպման՝ բաց թողնելով 17 գնդակ և դեռևս չի կարողացել անառիկ պահել սեփական դարպասը։

Լրահոս

Դիտել ավելին