Շիրակ Ավիա ավիաընկերությունը հայտարարել է, որ 2026 թվականի հունիսի 2-ից կգործարկի Երևան–Տաշքենդ–Երևան ուղղությամբ չվերթներ։
Չվերթները կիրականացվեն շաբաթական մեկ անգամ՝ յուրաքանչյուր երեքշաբթի։
Ավիատոմսերի ձեռքբերման և հավելյալ տեղեկությունների համար ուղևորներին առաջարկվում է այցելել ավիաընկերության պաշտոնական կայք կամ դիմել տեղական տուրիստական գործակալություններին։