ČEPS-ը մտադիր է բնական գազ գնել Ադրբեջանից։ Այս մասին, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, հայտարարել է Անդրեյ Բաբիշը՝ Իլհամ Ալիևի հետ համատեղ հայտարարության ընթացքում։
Չեխիայի վարչապետը նշել է, որ կցանկանան Ադրբեջանի հետ կնքել երկարաժամկետ գազամատակարարման պայմանագիր։
Բաբիշը նաև ընդգծել է, որ Ադրբեջանը Չեխիայի ռազմավարական գործընկերն է, և երկու երկրների միջև ձևավորվել են բարեկամական հարաբերություններ։