Կարևոր իրադարձություններ

Մուսաևը բացատրել է՝ ինչու է փոխարինում Սպերցյանին

28 Ապրիլ, 2026 21:10
Մուսաևը բացատրել է՝ ինչու է փոխարինում Սպերցյանին

Կրասնոդար-ի գլխավոր մարզիչ Մուրադ Մուսաևը մեկնաբանել է, թե ինչու է երկրորդ խաղում անընդմեջ փոխարինել թիմի ավագ, Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին։

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 27-րդ տուրում «Կրասնոդարը» սեփական խաղադաշտում 2։1 հաշվով հաղթել էր Դինամո Մախաչկալաին։ Սպերցյանը հանդիպումը սկսել էր մեկնարկային կազմում, 36-րդ րոպեին վրիպել էր 11-մետրանոցից և 82-րդ րոպեին փոխարինվել։

Մուսաևը նշել է, որ Սպերցյանը կարող է խաղալ ամբողջ հանդիպումը, սակայն խիտ խաղացանկի պայմաններում անհրաժեշտ է ռոտացիա․ «Նրա դիրքը շատ էներգատար է, և նա մեծ աշխատանք է կատարում յուրաքանչյուր խաղում։ Պետք էր թարմացնել միջին գիծը։ Սպերցյանը մեր առաջատարներից է և առաջնության լավագույն խաղացողներից մեկը»։

Ընթացիկ մրցաշրջանում Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում անցկացրել է 37 հանդիպում՝ դառնալով 13 գոլի և 16 գոլային փոխանցման հեղինակ։ 

Լրահոս

Դիտել ավելին