Կարևոր իրադարձություններ

Բաքուն հաստատում է՝ Ստեփանակերտի երկու եկեղեցիները քանդվել են

29 Ապրիլ, 2026 13:00
Բաքուն հաստատում է՝ Ստեփանակերտի երկու եկեղեցիները քանդվել են

Ադրբեջանի պաշտոնական շրջանակները հայտարարել են, որ երկու «ապօրինի կառույցների» քանդումը չի կարող դիտարկվել որպես կրոնական կամ մշակութային ժառանգության ոչնչացում՝ հաստատելով, որ Ստեփանակերտի մայր տաճարը և Սուրբ Հակոբ եկեղեցին այլևս չկան։

Ազատություն ռադիոկայանի Պրահայի գրասենյակում վերլուծված արբանյակային նոր լուսանկարները ցույց են տալիս, որ նշված կառույցների տեղում շինությունները բացակայում են։

Բաքուն պնդում է, որ իրականացված գործողությունները չեն վերաբերում մշակութային ժառանգության ոչնչացմանը, սակայն հրապարակված պատկերները փաստում են, որ նախկինում գոյություն ունեցող կրոնական շինությունները այլևս չեն պահպանվել։

 

Լրահոս

Դիտել ավելին