Կարևոր իրադարձություններ

Եվրոպացի թագավորները չպետք է խառնվեն քաղաքականությանը. Մեդվեդև

30 Ապրիլ, 2026 11:11
Եվրոպացի թագավորները չպետք է խառնվեն քաղաքականությանը. Մեդվեդև

ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի և Շվեդիայի թագավորները պետք է հիշեն, որ «թագավորում են, բայց չեն կառավարում»՝ նախքան քաղաքական թեմաներով հանդես գալը։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ նա քննադատել է Չարլզ III-ի և Կառլ XVI Գուստավի հայտարարությունները՝ կապված Ուկրաինայի և ՆԱՏՕ-ի հիմնադիր պայմանագրի 5-րդ հոդվածի պաշտպանության հետ։

Մեդվեդևի խոսքով՝ եվրոպացի միապետները «ձանձրացել են» և սկսել են միջամտել քաղաքական գործընթացներին։

Նշենք, որ ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածը վերաբերում է կոլեկտիվ պաշտպանությանը, ըստ որի՝ դաշինքի անդամներից մեկի վրա հարձակումը դիտարկվում է որպես հարձակում բոլորի նկատմամբ։

Լրահոս

Դիտել ավելին