ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ վարչակազմը կարող է ԱՄՆ Կոնգրես-ից լրացուցիչ ֆինանսավորում խնդրել՝ Իրանի դեմ իրականացվող գործողությունների ծախսերը հոգալու համար։
Նրա խոսքով՝ համապատասխան դիմումը կարող է ներկայացվել այն բանից հետո, երբ կլինի հակամարտության ծախսերի ամբողջական գնահատականը։
Հեգսեթը նշել է, որ գործողության ներկայիս արժեքը կազմում է մոտ 25 միլիարդ դոլար։
Հայտարարությունը հնչել է Ներկայացուցիչների պալատի համապատասխան հանձնաժողովում անցկացված լսումների ընթացքում։