Կարևոր իրադարձություններ

Ուկրաինան բաց է «էներգետիկ զինադադարի», բայց կպատասխանի հարձակումներին

30 Ապրիլ, 2026 15:00
Ուկրաինան բաց է «էներգետիկ զինադադարի», բայց կպատասխանի հարձակումներին

Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ մերժել է առաջարկը՝ չհարձակվելու Ռուսաստանի էներգետիկ ենթակառուցվածքների վրա։

Newsmax-ին տված հարցազրույցում Ուկրաինայի նախագահը նշել է, որ գործընկերներից ստացել է նման հաղորդագրություններ՝ կապված Մերձավոր Արևելքում առկա մարտահրավերների հետ, սակայն իր դիրքորոշումը եղել է հստակ։

Միևնույն ժամանակ Զելենսկին ընդգծել է, որ Ուկրաինայն բաց է «էներգետիկ զինադադարի» գաղափարին, սակայն նման առաջարկ պաշտոնապես չի ստացվել։

Նա նաև հավելել է, որ եթե Ռուսաստանը շարունակի հարվածները, ուկրաինական կողմը անպայման պատասխան քայլեր կձեռնարկի։

 

Լրահոս

Դիտել ավելին