Սարգիս Մադաթյանը հայտնել է, որ այսօր առավոտյան տարածված «փախած զեբրի» մասին տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում և հանդիսացել է անհաջող կատակ։ Նրա խոսքով՝ քաղաքացին, որի ինքնությունը ներկայում պարզում են իրավապահները, իրեն պատկանող ավանակին ներկել էր զոլերով և տեսանյութ նկարահանելու նպատակով տարել Մյասնիկյան պողոտա։ Փոխքաղաքապետը նաև նշել է, որ Երևանի կենդանաբանական այգու զեբրերը գտնվում են անվտանգ պայմաններում և չեն լքել իրենց վանդակները։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Shamshyan.com-ը տեղեկություն էր տարածել, թե իբր կենդանաբանական այգուց զեբր է դուրս եկել և հայտնվել մայրաքաղաքի փողոցում։ Տեղեկությունը մեծ արձագանք էր ստացել՝ առաջացնելով խուճապային քննարկումներ։
01 Մայիս, 2026 13:00
«Աշխատանքի հետ կապված շատ հիշողություններ կան ու լավ հիշողություններ են։ Երբ ես ուսանող էի, իմ հորեղբայրները «խոպանչիներ» էին, նրանք ասֆալտի բրիգադներ էին Տաշիրից տանում հիմնականում Օդեսա և Կիրովոգրադ։
Շատ մեծ աշխատանք էին անում, ես ու եղբայրս էլ ծնողներին օգնելու համար ամռան 3 ամիսը գնում էինք մեր հորեղբայրների մոտ։ Շատ ծանր աշխատանք էր. ասֆալտ էինք փռում ձեռքով։ Այն, ինչ հիմա տեխնիկան է անում, մենք այն ժամանակ դա ձեռքով ենք արել»։