Կարևոր իրադարձություններ

Հայաստանը մայիսյան վարկանիշում ներկայացված է 6 գրոսմայստերով

01 Մայիս, 2026 22:30
Հայաստանը մայիսյան վարկանիշում ներկայացված է 6 գրոսմայստերով
Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) մայիս ամսվա վարկանիշային աղյուսակում Հայաստանը ներկայացված է 6 գրոսմայստերով։
Տղամարդկանց դասակարգման աղյուսակում ընդգրկված են Շանթ Սարգսյանը՝ 74-րդ տեղ, Հայկ Մարտիրոսյանը՝ 89-րդ տեղ, և Արամ Հակոբյանը՝ 92-րդ տեղ։ Վարկանիշային աղյուսակի առաջատարը նորվեգացի գրոսմայստեր Մագնուս Կարլսենն է։
Կանանց աղյուսակում Հայաստանը ներկայացված է երեք շախմատիստուհիներով․ Էլինա Դանիելյանը՝ 51-րդ տեղ, Լիլիթ Մկրտչյանը՝ 78-րդ, և Մարիամ Մկրտչյանը՝ 79-րդ տեղերում։ Կանանց վարկանիշում առաջին հորիզոնականում է Չինաստանի ներկայացուցիչ Հու Յիֆանը։
Միաժամանակ, Հայաստանի տղամարդկանց հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանը, որը ներկայում հանդես է գալիս ԱՄՆ դրոշի ներքո, զբաղեցնում է 23-րդ հորիզոնականը։

Լրահոս

Դիտել ավելին