Ադրբեջանն ու Թուրքիան ավարտել են համատեղ ռազմաօդային վարժանքները
03 Մայիս, 2026 12:38
Ադրբեջանի և Թուրքիայի ռազմաօդային ուժերի համատեղ մարտավարական թռիչքային վարժանքներն ավարտվել են։
Զորավարժությունների ավարտին անցկացված ճեպազրույցի ընթացքում նշվել է, որ երկու երկրների ռազմական օդաչուները իրականացրել են համատեղ թռիչքներ և բարձր մասնագիտական մակարդակով կատարել իրենց առջև դրված խնդիրները։
Վարժանքի սցենարը ներառել է թռիչքների պլանավորում, հակաօդային պաշտպանության համակարգերի և այլ թիրախների դիրքերի հայտնաբերում, տվյալների փոխանցում Համատեղ օդային գործողությունների