Կարևոր իրադարձություններ

Էմանյուել Մակրոնը պետական այցով ժամանեց Հայաստան

03 Մայիս, 2026 20:03
Էմանյուել Մակրոնը պետական այցով ժամանեց Հայաստան

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը պետական այցով ժամանել է Հայաստանի Հանրապետություն: «Զվարթնոց» օդանավակայանում բարձրաստիճան հյուրին դիմավորել են ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և կառավարության այլ անդամներ ու պաշտոնյաներ:

Այցի օրակարգը բավական հագեցած է. նախագահ Մակրոնը Երևանում կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, որից հետո նախատեսված են բանակցություններ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ թե՛ առանձնազրույցի, թե՛ ընդլայնված կազմով հանդիպման ձևաչափով: Հանդիպումների ավարտին սպասվում է փաստաթղթերի ստորագրման արարողություն և համատեղ հայտարարություն ԶԼՄ-ների համար:

Պետական այցի շրջանակում՝ մայիսի 5-ին, Ֆրանսիայի առաջնորդը կմեկնի Գյումրի, որտեղ ներկա կգտնվի մեծ համերգի: Նախատեսված է նաև հանդիպում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ:

Լրահոս

Դիտել ավելին