Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի՝ մայիսի 8-ին և 9-ին՝ ի պատիվ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի, հայտարարվում է հրադադար։ ՌԴ ՊՆ-ն ակնկալում է, որ ուկրաինական կողմը կմիանա այս նախաձեռնությանը՝ զերծ մնալով ռազմական գործողություններից։
Միևնույն ժամանակ, Մոսկվան ուղիղ սպառնալիք է հնչեցրել Կիևի հասցեին՝ հղում անելով Ուկրաինայի նախագահի՝ Երևանում արված հայտարարություններին։ ՌԴ ՊՆ-ն նշել է, որ Մոսկվային հարվածելու ցանկացած փորձ կստանա կոշտ պատասխան, և Ռուսաստանի զինված ուժերը պատրաստ են թիրախավորել Կիևի կենտրոնը, ինչից նախկինում զերծ էին մնում «մարդասիրական նկատառումներով»։
Հաղորդագրության մեջ նախազգուշացում է հնչել նաև քաղաքացիական բնակչությանը և օտարերկրյա դիվանագետներին՝ հորդորելով ժամանակին լքել Ուկրաինայի մայրաքաղաքը՝ հնարավոր պատասխան հարվածների վտանգից խուսափելու համար։