Կարևոր իրադարձություններ

Իրանական ԱԹՍ-ի հարձակում Ֆուջեյրայի նավթարդյունաբերական գոտու վրա

05 Մայիս, 2026 14:03
Իրանական ԱԹՍ-ի հարձակում Ֆուջեյրայի նավթարդյունաբերական գոտու վրա

Արաբական Միացյալ Էմիրությունների Ֆուջեյրա քաղաքի նավթարդյունաբերական գոտում իրանական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել: Նախնական տվյալներով՝ վիրավորվել են Հնդկաստանի երեք քաղաքացիներ: ԱՄԷ-ի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ երկրի ուղղությամբ արձակվել է նաև չորս թևավոր հրթիռ, որոնցից երեքը հաջողությամբ խոցվել են տարածքային ջրերի վրա, իսկ չորրորդն ընկել է ծովը:

Ռազմական գերատեսչությունը պարզաբանել է, որ երկրի տարբեր շրջաններում լսված պայթյունները օդային սպառնալիքների չեզոքացման արդյունք են եղել: Իրավիճակի սրմամբ պայմանավորված՝ Աբու Դաբի էմիրության իշխանությունները հայտարարել են հրթիռային վտանգ և բնակչությանը հորդորել շտապ պատսպարվել ապաստարաններում: Տարածաշրջանում անվտանգային միջոցառումներն ուժեղացվել են՝ հնարավոր նոր հարվածները կանխելու նպատակով:

Լրահոս

Դիտել ավելին