Կարևոր իրադարձություններ

Մահացել է CNN հեռուստաալիքի հիմնադիր Թեդ Թըրները

07 Մայիս, 2026 14:03
Մահացել է CNN հեռուստաալիքի հիմնադիր Թեդ Թըրները

CNN հեռուստաալիքը պաշտոնապես հաստատել է իր հիմնադրի՝ Թեդ Թըրների մահվան լուրը։ Ականավոր մեդիա գործիչը մահացել է 87 տարեկան հասակում։

Թըրները 1980 թվականին հիմնադրեց CNN-ը (Cable News Network)՝ աշխարհում առաջին հեռուստաալիքը, որն անցավ 24-ժամյա լրատվական հեռարձակման։ Նրա այս նախաձեռնությունը հիմնովին փոխեց տեղեկատվության տարածման արագությունն ու ձևաչափը ողջ աշխարհում։

Բացի մեդիա ոլորտում ունեցած հաջողություններից, Թեդ Թըրները հայտնի էր նաև իր լայնածավալ բարեգործական գործունեությամբ։ Նա միլիարդավոր դոլարներ է նվիրաբերել տարբեր հիմնադրամների, այդ թվում՝ Միավորված ազգերի կազմակերպությանը (ՄԱԿ)՝ աջակցելով բնապահպանական և հումանիտար ծրագրերին։

Լրահոս

Դիտել ավելին