Ինչպես հաղորդում է Page Six-ը, 45-ամյա Քիմ Քարդաշյանը որոշել է վերանայել իրավաբան դառնալու իր ժամանակացույցը։ Վեց տարի իրավագիտությունն ուսումնասիրելուց հետո աստղը խոստովանել է, որ անցյալ տարվա անհաջող փորձը որոշակիորեն ազդել է իր ինքնավստահության վրա, ինչի պատճառով նա որոշել է քննական նոր փորձ կատարել ոչ շուտ, քան 2027 թվականին։
Քարդաշյանը շեշտել է, որ իրավաբանական ուղին իր համար մնում է առաջնահերթություն, սակայն այս պահին իրեն անհրաժեշտ է ավելի շատ պատրաստվածություն և վճռականություն։
«Ես դեռ իրավաբան չեմ, ես միայն խաղում եմ շատ լավ հագնված իրավաբանի դերը հեռուստատեսությամբ։ Վեց տարի է՝ այս ճանապարհին եմ և չեմ պատրաստվում հանձնվել», - նշել է նա իր վերջին հայտարարություններից մեկում։