Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանը Մայիսի 8-ից 10-ը հայտարարում է հրադադարի ռեժիմ

08 Մայիս, 2026 14:03
Ռուսաստանը Մայիսի 8-ից 10-ը հայտարարում է հրադադարի ռեժիմ

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարել է մայիսի 8-ի ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը հրադադարի ռեժիմ սահմանելու մասին։ Ըստ գերատեսչության հաղորդագրության՝ ռուսական զորախմբերը ողջ ռազմական գործողությունների գոտում ամբողջությամբ կդադարեցնեն հարվածները Ուկրաինայի զինված ուժերի տեղակայման վայրերի և ռազմաարդյունաբերական օբյեկտների ուղղությամբ։

Մոսկվան կոչ է արել ուկրաինական կողմին հետևել հայտարարված հրադադարին, սակայն միևնույն ժամանակ հանդես է եկել կոշտ նախազգուշացմամբ։ ՌԴ ՊՆ-ն ընդգծել է, որ Հաղթանակի 81-րդ տարեդարձի տոնակատարությունները խափանելու ցանկացած փորձ կհանգեցնի Կիևի կենտրոնի թիրախավորմանը և զանգվածային հարվածների։ Ռուսական կողմը հորդորել է Կիևի բնակիչներին և օտարերկրյա դիվանագետներին պատասխան հարվածի հնարավոր վտանգի դեպքում ժամանակին լքել քաղաքի կենտրոնական հատվածները։

Լրահոս

Դիտել ավելին