Կարևոր իրադարձություններ

7-ամյա երեխան Բուզանդի փողոցում պատշգամբից վայր է ընկել

08 Մայիս, 2026 18:03
7-ամյա երեխան Բուզանդի փողոցում պատշգամբից վայր է ընկել

Երևանի Կենտրոն վարչական շրջանում մայիսի 5-ին դժբախտ պատահար է տեղի ունեցել։ Ժամը 13:30-ի սահմաններում Բուզանդի փողոցի շենքերից մեկի 2-րդ հարկի պատշգամբից վայր է ընկել 7-ամյա աղջիկ՝ ՌԴ քաղաքացի Լինա Ա.-ն։ Նախնական տվյալներով՝ երեխան վայր է ընկել պատշգամբում խաղալիս՝ պատահաբար անցնելով ճաղավանդակի արանքով։

Տուժածը շտապօգնության մեքենայով տեղափոխվել է «Ուիգմոր» կանանց և երեխաների հիվանդանոց։ Բժիշկները նրա մոտ ախտորոշել են անրակի և գանգի գծային կոտրվածքներ։ Ոստիկանության Կենտրոնական բաժնում դեպքի առթիվ կազմվել են համապատասխան փաստաթղթեր, որոնք արդեն փոխանցվել են քննչական բաժին՝ հանգամանքները լիարժեք պարզելու համար։

Լրահոս

Դիտել ավելին