Կարևոր իրադարձություններ

Զոհված հերոսների ընտանիքները միացել են ազգային վերածննդի խորհրդանիշ դարձող նախաձեռնությանը (տեսանյութ)

08 Մայիս, 2026 12:44
Զոհված հերոսների ընտանիքները միացել են ազգային վերածննդի խորհրդանիշ դարձող նախաձեռնությանը (տեսանյութ)

Զոհված հերոսների ընտանիքները միացել են ազգային վերածննդի խորհրդանիշ դարձող նախաձեռնության: Այս մասին տեսնայութ է հրապարակվել Գագիկ Ծառուկյանի պաշտոնական էջում, որին կից նշված է.

«44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներն ու ընտանիքի անդամները բարձրացել են Հատիսի գագաթ՝ Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի կառուցման վայր։

Կամավորական այցը յուրահատուկ խորհուրդ ուներ․ նրանք միացել են Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությանը՝ դառնալով ազգային վերածննդի, միասնականության և ներքին համերաշխության գաղափարը մարմնավորող բացառիկ նախագծի մասնակիցը։
 
Այս այս այցը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ նույնիսկ ամենածանր ցավի միջով անցած մարդիկ իրենց մեջ ուժ են գտնում միավորվելու և ապագայի հանդեպ հավատը պահպանելու համար»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին