Մայիսի 9-ին՝ Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ հանրապետության ողջ տարածքում իրականացվել են մասշտաբային միջոցառումներ։ Ավելի քան 100 բնակավայրերում կուսակցության անդամները հարգանքի տուրք են մատուցել Հայրենական մեծ պատերազմում և Արցախյան գոյամարտերում նահատակված հերոսների հիշատակին։
Միջոցառումներին, որոնք անցկացվել են բոլոր մարզերի մեծ ու փոքր համայնքներում, ներկա են գտնվել նաև պատերազմի վետերաններ։ Կազմակերպված արարողությունների ընթացքում ծաղիկներ և ծաղկեպսակներ են խոնարհվել հաղթանակ կերտած հերոսների հուշարձաններին։ Ըստ կուսակցության հաղորդագրության՝ այս նախաձեռնության հիմնական նպատակն է սերունդներին փոխանցել հայրենասիրության պատգամը և ընդգծել խաղաղության ու պատմական հաղթանակների արժեքը հայ ժողովրդի համար։