Վրաց ուղղափառ եկեղեցին ունի նոր հոգևոր առաջնորդ. Սուրբ սինոդի ընդլայնված խորհրդի որոշմամբ Շիոն (Մուջիրի) ընտրվել է Վրաստանի 142-րդ կաթողիկոս-պատրիարք:
Ընտրությունն անցկացվել է երեք թեկնածուի միջև. Սենակիի և Չխորոծկու միտրոպոլիտ Շիոն ստացել է 22 ձայն՝ առաջ անցնելով մյուս երկու թեկնածուներից։ Քվեարկությանը մասնակցել է սինոդի 38 անդամ:
Նոր կաթողիկոսը ծնվել է 1969 թվականին՝ Թբիլիսիում, սովորել է Թբիլիսիի կոնսերվատորիայում, ապա՝ Բաթումի և Մոսկվայի հոգևոր ակադեմիաներում:
1993-ին դարձել է վանական՝ ստանալով Շիո անունը: Տարիներ շարունակ ծառայել է տարբեր տաճարներում, այդ թվում՝ Մոսկվայի վրացական համայնքում:
2003-ին ընտրվել է եպիսկոպոս, իսկ 2010-ին դարձել Իլյա II պատրիարքի տեղապահը (եպիսկոպոս):
Հատկանշական է, որ Շիո Մուջիրին դեռևս 2017 թվականից Իլյա II-ի կողմից նշանակված էր որպես պատրիարքական գահի տեղապահ, ինչը նրան դարձնում էր ամենահավանական ժառանգորդը:
Այսօրվա ընտրությամբ պաշտոնապես ավարտվեց Վրաստանի հոգևոր առաջնորդի փոփոխության գործընթացը: