Կարևոր իրադարձություններ

Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ

11 Մայիս, 2026 17:23
Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ:

Նիստի օրակարգում դրված էին ՀՀ կառավարության կողմից ներկայացված Անձը հաստատող փաստաթղթի մասին (երկրորդ ընթերցում), «Փախստականների եւ ապաստանի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին (երկրորդ ընթերցում), «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին (երկրորդ ընթերցում), «Օտարերկրացիների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին (երկրորդ ընթերցում), «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին (երկրորդ ընթերցում), «Օտարերկրացիների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին (երկրորդ ընթերցում), «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին (երկրորդ ընթերցում), «Քաղաքական ապաստանի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին (երկրորդ ընթերցում), «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին (երկրորդ ընթերցում), «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին (երկրորդ ընթերցում), «Պաշտպանության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին (երկրորդ ընթերցում) և «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին (երկրորդ ընթերցում) նախագծերը:

Հիմնական զեկույցով հանդես եկան ՀՀ ներքին գործերի փոխնախարար Արմեն Ղազարյանն ու ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը, իսկ հարակից զեկույցներով` ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ու հանձնաժողովի անդամ Վահագն Ալեքսանյանը։

Լրահոս

Դիտել ավելին