Մայիսի 13-ի գիշերը Ռուսաստանը անօդաչու թռչող սարքերով լայնածավալ հարձակում է իրականացրել Ուկրաինայի մի քանի մարզերի ուղղությամբ։ Հարվածների հետևանքով ամենածանր իրավիճակը Դնեպրոպետրովսկի մարզում է, որտեղ արձանագրվել է 8 զոհ։ Զգալի վնասներ են հասցվել Խարկովի, Օդեսայի և Պոլտավայի ենթակառուցվածքներին՝ հազարավոր մարդկանց թողնելով առանց էլեկտրաէներգիայի։