«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը գոհ է Մայքլ Կարիկի գրանցած արդյունքներից և մտադիր է պաշտոնական առաջարկ ներկայացնել 44-ամյա մասնագետին՝ պաշտոնը պահպանելու համար։ Կարիկի գլխավորությամբ թիմը ոչ միայն բարելավել է խաղը, այլև 36 տուրից հետո վաստակած 65 միավորով արդեն իսկ ապահովել է տեղը Չեմպիոնների լիգայի հաջորդ խաղարկությունում։