Կարևոր իրադարձություններ

Սպասվում է կարկուտ, անրձրև, թաց ձյուն․ եղանակը՝ առաջիկա օրերին

16 Մայիս, 2026 15:11
Սպասվում է կարկուտ, անրձրև, թաց ձյուն․ եղանակը՝ առաջիկա օրերին

Մայիսի 16-ին և 19-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 17-18-ը և 20-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ: 

 

Մայիսի 16-ի և 17-ի գիշերը և առավոտյան ժամերին տեղումները առանձին լեռնային շրջաններում կլինեն թաց ձյան տեսքով։

 

Քամին` արևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը մայիսի 16-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանով, 17-18-ն աստիճանաբար նույնքան կբարձրանա։ 

Լրահոս

Դիտել ավելին