ԱՄՆ պետքարտուղարությունը ներկայացրել է Իսրայելի և Լիբանանի միջև տևական խաղաղության հաստատմանն ուղղված բանակցությունների մանրամասները, որոնց շրջանակի շուրջ կողմերն արդեն համաձայնության են եկել։ Գործընթացին հնարավորություն տալու համար կողմերը 45 օրով երկարաձգել են ռազմական գործողությունների դադարեցման մասին համաձայնագիրը։ Քաղաքական քննարկումները կվերսկսվեն հունիսի սկզբին, իսկ անվտանգության հարցերով ռազմական պատվիրակությունների հանդիպումը կմեկնարկի մայիսի 29-ին Պենտագոնում։ ԱՄՆ-ն խաղաղության գործընթացի գլխավոր սպառնալիք է որակել «Հըզբոլլահ» շարժումը։