Կարևոր իրադարձություններ

Իրանում պատերազմի պատճառով աշխարհը զանգվածաբար վերադառնում է ածխի օգտագործմանը. The Wall Street Journal

18 Մայիս, 2026 14:00
Իրանում պատերազմի պատճառով աշխարհը զանգվածաբար վերադառնում է ածխի օգտագործմանը. The Wall Street Journal

The Wall Street Journal-ի հաղորդմամբ՝ Իրանում ընթացող պատերազմի և դրանից բխող էներգետիկ ճգնաժամի պատճառով աշխարհի մի շարք երկրներ ստիպված զանգվածաբար վերադառնում են ածխի օգտագործմանը։ Հորմուզի նեղուցով հեղուկացված բնական գազի (LNG) մատակարարումների խափանման հետևանքով Թայվանը, Հյուսիսային Կորեան, Հնդկաստանը և այլ պետություններ կրկին գործարկում են իրենց ածխային էլեկտրակայանները, իսկ Իտալիան համապատասխան հզորությունները բերել է պատրաստվածության վիճակի։ Ճգնաժամի ֆոնին ածխի համաշխարհային գներն արդեն աճել են 12%-ով։

Լրահոս

Դիտել ավելին