Անգլիայի Պրեմիեր լիգայի 2025/2026 մրցաշրջանի 37-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ 3։2 հաշվով դրամատիկ հաղթանակ տարավ «Նոթինգհեմ Ֆորեսթի» նկատմամբ։ Մանկունիանցիների կազմում գոլերով աչքի ընկան Լյուկ Շոուն, Մաթեուս Կունյան և Բրիան Մբեմոն, իսկ հյուրերից հաշիվը կրճատեցին Մորատոն ու Մորգան Գիբս-Ուայթը։ Այս հաղթանակի շնորհիվ Կարիկի գլխավորած թիմը վաստակեց 68 միավոր՝ ամրապնդվելով մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականում։