Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը պաշտոնական հայտարարությամբ դիմել է Եվրոպական միությանը՝ քննադատելով Անկարային եվրոպական պաշտպանական ծրագրերից մեկուսացնելու քաղաքականությունը։ Ֆիդանի պնդմամբ՝ Թուրքիային ԵՄ պաշտպանության և անվտանգության նախաձեռնություններից դուրս թողնելն ուղղակիորեն հակասում է այն ռազմավարական և անվտանգային նպատակներին, որոնք Եվրոպան սահմանել է իր համար։