Կարևոր իրադարձություններ

Լամին Յամալը վնասվածքի պատճառով բաց կթողնի ԱԱ-2026-ի մեկնարկը

19 Մայիս, 2026 21:10
Լամին Յամալը վնասվածքի պատճառով բաց կթողնի ԱԱ-2026-ի մեկնարկը

«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի 18-ամյա վինգեր Լամին Յամալը ազդրի ենթածնկային ջլի վնասվածքի պատճառով բաց կթողնի 2026 թվականի Աշխարհի առաջնության մեկնարկը։ The Athletic-ի տեղեկություններով՝ ֆուտբոլիստի վերականգնողական գործընթացը նախատեսվածից երկար է տևում, և բժշկական շտաբը նրա խաղադաշտ դուրս գալու շանսերը նվազագույն է գնահատում։ Յամալը հաստատապես չի մասնակցի հունիսի 15-ին կայանալիք Կաբո-Վերդեի դեմ H խմբի առաջին խաղին, իսկ Սաուդյան Արաբիայի դեմ երկրորդ հանդիպմանը նրա մասնակցությունը մեծ հարցականի տակ է։

Լրահոս

Դիտել ավելին