Կարևոր իրադարձություններ

Կալիֆոռնիայում անտառային հրդեհների պատճառով տասնյակ հազարավոր բնակիչներ տարհանվում ենԿալիֆոռնիայում անտառային հրդեհների պատճառով տասնյակ հազարավոր բնակիչներ տարհանվում են․NBC News

20 Մայիս, 2026 12:38
Կալիֆոռնիայում անտառային հրդեհների պատճառով տասնյակ հազարավոր բնակիչներ տարհանվում ենԿալիֆոռնիայում անտառային հրդեհների պատճառով տասնյակ հազարավոր բնակիչներ տարհանվում են․NBC News

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում մոլեգնող անտառային ուժգին հրդեհների պատճառով տասնյակ հազարավոր բնակիչներ տարհանման հրատապ կարգադրություններ են ստացել։ Ինչպես հաղորդում է «NBC News» հեռուստաալիքը, կրակի տարածման հիմնական վտանգն այս պահին սպառնում է Լոս Անջելեսից ընդամենը 50 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սիմի Վելի և Սանտա Սուսանա քաղաքներին։ Խոշորագույն հրդեհն արդեն հասցրել է մոխրացնել շուրջ 6000 հեկտար տարածք, իսկ հրշեջ ծառայության տվյալներով՝ վնասվել է առնվազն մեկ բնակելի տուն։ Տուժածների կամ վիրավորների մասին տեղեկություններ դեռևս չեն հաղորդվել։

 

Լրահոս

Դիտել ավելին