Կարևոր իրադարձություններ

Դատարանի որոշմամբ ապօրինի ներմուծված ապրանքները ենթակա են ոչնչացման․ «AM»-ը գրանցեց հերթական հաղթանակը

15 Ապրիլ, 2026 16:05
Դատարանի որոշմամբ ապօրինի ներմուծված ապրանքները ենթակա են ոչնչացման․ «AM»-ը գրանցեց հերթական հաղթանակը

Հայաստանում արձանագրվել է կարևոր ձեռքբերում մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության ոլորտում․ դատարանի որոշմամբ ապօրինի ներմուծված ապրանքները ենթակա են ոչնչացման:

«AM» իրավաբանական ընկերության բաժնետեր, փաստաբան, արտոնագրային հավատարմատար Վանիկ Մարգարյանը ավելի քան 10 տարի ներկայացնում է «ZF» խմբի իրավական շահերը ՀՀ-ում՝ հանդիսանալով այն առաջին մասնագետներից մեկը, ով արդյունավետորեն կիրառել է ՊԵԿ մաքսային ծառայության կողմից տրամադրվող մտավոր սեփականության պաշտպանության գործիքակազմը:

Այս համագործակցության շրջանակում մաքսային մարմինները կասեցնում են «ZF» խմբի՝ ZF, Sachs, Lemforder և TRW ապրանքային նշաններով ապրանքների ներմուծումը, եթե ներմուծողը չունի իրավատիրոջ համապատասխան թույլտվությունը և ներմուծումը չի իրականացվում ԵԱՏՄ անդամ երկրներից: Բազմաթիվ դեպքերում արձանագրված խախտումների հիման վրա նախաձեռնվել են դատական գործընթացներ՝ նպատակ ունենալով արգելել ապօրինի ներմուծումները և ապահովել արդեն ներմուծված ապրանքների ոչնչացումը:

Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանում քննվող մի շարք գործերով «AM» իրավաբանական ընկերության ներկայացրած պահանջները բավարարվել են ամբողջությամբ կամ ավարտվել են հաշտության համաձայնություններով՝ ինչպես դատական, այնպես էլ արտադատական փուլերում :

Արդյունքում՝ անօրինական ներմուծողներին արգելվել է տվյալ ապրանքների ներմուծումը, ապօրինի ներմուծված ապրանքները ճանաչվել են ոչնչացման ենթակա, «AM» իրավաբանական ընկերությունը ստացել է նաև պաշտոնական պարզաբանում ՊԵԿ-ից, համաձայն որի՝ ապրանքային նշանի իրավատերերը կտեղեկացվեն կասեցված ապրանքների մաքսային արժեքի մասին Այս մեխանիզմը էապես բարձրացնում է իրավատերերի պաշտպանության արդյունավետությունը՝ հնարավորություն տալով կանխել խոշոր ծավալներով ապօրինի ներմուծումները

Ներկայումս «AM» իրավաբանական ընկերությունը շարունակում է ակտիվ պաշտպանել «ZF» խմբի ապրանքային նշանները Հայաստանում Փաստաբան Անի Նիկողոսյանի կողմից արդեն իսկ ներկայացվել են նոր հայցեր, որոնց արդյունքում մի շարք խոշոր ներմուծումներ կասեցվել են մինչև դատական գործընթացների ավարտը: «AM» իրավաբանական ընկերությունը կոչ է անում զերծ մնալ ZF, Sachs, Lemforder և TRW ապրանքների ապօրինի ներմուծումից՝ առանց իրավատիրոջ համաձայնության:

Լրահոս

Դիտել ավելին